211652_close_icon
views-count21012 դիտում article-date 15:37 03-10-2017

Լեգենդար բռնցքամարտիկ Ջորջ Ֆորմանը մենամարտի է հրավիրել Սթիվեն Սիգալին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Ջորջ Ֆորմանը մենամարտի է հրավիրել հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալին: Ֆորմանը Սիգալին ձեռնոց է նետել թվիթերի իր էջում: «Սթիվեն Սիգալ, ես քեզ հրավիրում եմ մենամարտի: Դու և ես, մեկը մեկի դեմ: Ես բռնցքամարտելու եմ. դու կարող ես կռվել, ինչպես ուզում ես: 10 ռաունդ՝ Վեգասում», գրել է Ֆորմանը: 68-ամյա բռնցքամարտիկի գրառումը ավելի քան 20 հազար «լայք» է հավաքել: Դերասանն առայժմ չի արձագանքել մարտահրավերին: Օլիմպիական չեմպիոն Ջորջ Ֆորմանը 1994 թվականին՝ 45 տարեկան հասակում դարձավ ամենատարեց բռնցքամարտիկը, որը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկու վարկածներով՝ WBC և IBF: Իր կարիերայի ընթացքում նա 81 գոտեմարտ է անցկացրել, որտեղ 76 հաղթանակ է տոնել: Հանրահայտ դերասան և սցենարիստ Սթիվեն Սիգալը 65 տարեկան է: Նա արևելյան մարտարվեստների վարպետ է, ունի այկիդոյի յոթերորդ դան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր