211652_close_icon
views-count3401 դիտում article-date 16:47 03-10-2017

Մադուրոն հոկտեմբերի 4-ին կայցելի Ռուսաստան. աղբյուր

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստվում է հոկտեմբերի 4-ին այցելել Մոսկվա, որտեղ պետք է հանդիպում անցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին։ «Նախագահ Մադուրոն հոկտեմբերի 4-ին կայցելի Ռուսաստան, ծրագրված է նրա հանդիպումը Պուտինի հետ»,-ասել է աղբյուրը։ Հայտնի չէ, սակայն, թե որքան Վենեսուլայի նախագահը կմնա Ռուսաստանում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 5-ին Մադուրոն այցելելու է Բելառուս։

Նմանատիպ նյութեր