5603 դիտում
16:09 03-10-2017
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նորանշանակ դեսպանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն (նստավայրը՝ Մոսկվա):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն՝ որպես Հայաստանում Կոլումբիայի առաջին դեսպան, ջանքեր կներդնի երկու երկրների միջև համագործակցության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանն այդ ցանկությունը և պատրաստակամությունն ունի: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում դեսպանների հավատարմագրումը նոր խթան կհանդիսանա երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում:
Նշելով, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը հայ ժողովուրդը ջերմ վերաբերմունք ունի Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Կոլումբիայի նկատմամբ, ինչը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նախորդ դարասկզբին հայ ժողովրդի համար ճակատագրական պահին՝ Ցեղասպանությունից մազապուրծ նրա մի հատվածին այդ երկրներն ապաստան ու զարգանալու հնարավորություն են տվել: Կոլումբիայում Արմենիա անունով քաղաքի առկայությունը ևս, Հանրապետության Նախագահի համոզմամբ, երկու ժողովուրդների միջև եղած առնչությունների վկայություններից է:
Դեսպան Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացման համար՝ համակարծիք լինելով, որ երկու ժողովուրդները միմյանց հանդեպ ջերմ զգացումներ են տածում, ինչը լավ հիմք է միջպետական կապերի ամրապնդման համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
595 դիտում
17:00 07-12-2023
Հանրապետության նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նորանշանակ դեսպանը
652 դիտում
18:09 06-12-2023
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նորանշանակ դեսպանը
7751 դիտում
15:09 20-10-2017
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
307 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները
280 դիտում
18:38 28-03-2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան