211652_close_icon
views-count3379 դիտում article-date 15:56 03-10-2017

Մադագասկարում ժանտախտ է տարածվում

133 մարդ է արդեն վարակվել ժանտախտով Մադագասկար կղզում, հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Համաշխարհային առողջապահության կազմակերպության ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերին։ Նշվում է, որ վարակվածներից 73-ի մոտ ախտորոշվել է ծանր տեսակի՝ թոքային ժանտախտ։ Այս տարվա օգոստոսին Մադագասկարում արձանագրվել էր հիվանդության առաջին դեպքը։ Այն արագ է տարածվում և հանգեցնում մահվան։ Լինդմայերիի խոսքով՝ ներկա պահին հիվանդության դեպքեր են արձանագրվել խոշոր քաղաքներում, ինչը ենթադրում է, որ համաճարակ է սկսվում և վտանգի աստիճանը բավականին բարձր է։ Մահացածների թիվն արդեն իսկ հասել է 24-ի։ Նրանցից 17-ը վարակված են եղել թոքային ժանտախտով։

Նմանատիպ նյութեր