211652_close_icon
views-count7585 դիտում article-date 17:00 03-10-2017

Թուրքիայի և քրդերի հարցում ՀՀ դիվանագիտությունը պարտավոր է լինել ոչ զգացմունքային. հայտարարություն

Իրաքի քրդերի և Իսպանիայի կատալոնացիների ինքնորոշման անկապտելի իրավունքի իրացումը հանրաքվեով կատարելու քայլերը նպաստում են աշխարհի ժողովրդավարականացմանը: Այս մասին հայտարարություն է տարածել Պահպանողական կուսակցությունը (ղեկավար՝ Միքայել Հայրապետյան-խմբ): «Դրանք կարող են ազգերի ինքնորոշման խնդրի լուծման համընդհանուր նոր բանաձեւի դրական որոնման հանգեցնել, ինչը շահեկան է հայկական Արցախի խնդրի տեսանկյունից: Միևնույն ժամանակ վստահ ենք, որ ինքնորոշումների ներկա շքերթը մեր տարածաշրջանում սկիզբ է տալու նոր և անկառավարելի իրադարձությունների: Այս մտահոգությունից ելնելով՝ Պահպանողական կուսակցությունը մեկ անգամ ևս կրկնում է 1999-ին հաստատված իր ծրագրային մոտեցումը, ըստ որի՝ «Թուրքիայի և քրդերի հարցում ՀՀ դիվանագիտությունը պարտավոր է լինել առավել հեռատես և ոչ զգացմունքային. հայության և ՀՀ-ի համար չպետք է լինի տարբերություն և շահագրգռություն՝ Արևմտյան Հայաստանի տարածքում թուրքակա՞ն, թե՞ քրդական պետություն է»: Տարածաշրջանային բևեռների փոփոխության պարագայում հայ քաղաքական միտքը և հանրային ընկալումները պարտավոր են համահունչ շտկումներ մտցնել ավելի քան 100-ամյա կարծրատիպերի մեջ»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր