211652_close_icon
views-count5844 դիտում article-date 14:30 03-10-2017

Անկարան դեռ հույս ունի, որ Էրբիլը կհրաժարվի անկախացման մտքից. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիան հույս ունի, որ Էրբիլը կհրաժարվի Իրաքի հյուսիսում անկախ պետություն ստեղծելու մտքից։ Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Tass-ը։ «Ես հուսով եմ, որ Բարզանին կհրաժարվի այդ սխալ քայլից։ Դեռ ուշ չէ դա անել, այլապես մենք ստիպված կլիննք միջոցառումներ ձեռնարկել»,-TRT-ի եթերում ասել է Չավուշօղլուն։ Հիշեցնենք, որ հանրաքվեն անցկացվել է սեպտեմբերի 25-ին։ Քվեարկողների 90 տոկոսը կողմ է արտահայտվել անկախանալուն։ Իրաքյան իշխանությունները, չնայած, հայտարարել են, որ դեմ է դրան։

Նմանատիպ նյութեր