211652_close_icon
views-count3053 դիտում article-date 12:59 03-10-2017

Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է սկսվել

Կատալոնիայում այսօր կանցկացվի համընդհանուր գործադուլ՝ ի նշան բողոքի իսպանական իշխանությունների կողմից անկախության հանրաքվեի մասնակիցների նկատմամբ դաժան բռնաճնշումների, հաղորդում է BBC-ն։ Սպասվում է, որ դադարեցվելու է հանրային տրանսպորտի, դպրոցների, հիվանդանոցների և այլ պետական հաստատությունների աշխատանքը։ Միևնույն ժամանակ Twitter-ումարդեն հայտարարություններ են հրապարակվել այն մասին, որ կատալոնացիներն արդեն դուսր են եկել փողոցներ՝ դադարեցնելով տրանսպորտային երթևեկությունը։ Նախօրեին «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը ևս հայտարարեց, որ միանալու է այսօր անցկացվելիք ակցիային։ «Յան, ինչ երեկ տեսանք մենք մեր երկրում, անընդունելի է։ Մենք՝ կատալոնցիներս, իրավունք ունենք լսված լինելու։ Վաղը միանալու ենք գործադուլին»,-ասել է ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն։

Նմանատիպ նյութեր