211652_close_icon
views-count41578 դիտում article-date 10:41 03-10-2017

Բագրատաշենի անցակետի աշխատողները սահմանը հատողներին մաքսային օրենքները չեն պարզաբանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը բարեփոխումների անվան տակ կադրային և այլ փոփոխություններ է կատարել մաքսային ոլորտում: Բագրատաշենի մաքսակետի օրինակով կարելի է տեսնել, թե դրանք ինչ հետևանքներ են առաջացրել: Այնտեղից մեր աղբյուրը, չցանկանալով իր անունը հրապարակել, ուշագրավ փաստեր հայտնեց: ԵՏՄ մաքսային օրենքներով թույլատրվում է առանց մաքսի ավտոպահեստամասեր ներկրել, սակայն Բագրատաշենի մաքսակետով չի թույլատրվում ոչ մի ավտոպահեստամասի ներկրում, եթե քաղաքացին փորձի ավտոմեքենայի ձայնի խլացուցիչ ներկրել, մաքսակետում կստիպեն դրա քաշի հաշվով այն մաքսազերծել: Բագրատաշենի մաքսակետում կատարված կադրային փոփոխություններով Նոյեմբերյանի տարածաշրջանի աշխատող բնակիչներին աշխատանքից ազատել են, նրանց փոխարեն աշխատանքի են ընդունել հիմնականում երևանցիների, ովքեր ամեն անգամ մայրաքաղաքից Բագրատաշենի մաքսակետ են գալիս՝ տաքսիով 220 կմ ճանապարհ կտրելով: Մաքսակետում նոր աշխատանքի ընդունվածների մի մասը ռուսերենին լավ չի տիրապետում: Մաքսանենգության դեմ պայքարի բաժնում ՀՀ-ում հայտնի, ազդեցիկ մարդկանց զավակներն են, այնտեղ սովորական ընտանիքներից մարդիկ չկան: ՀՀ-ի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը մաքսային օրենսդրությանը տեղյակ չէ, չի էլ ձգտում սովորել, Բագրատաշենի մաքսակետի աշխատողները սահմանը հատողներին մաքսային օրենքները չեն պարզաբանում՝ ասելով, որ քաղաքացիներն իրենք պիտի իմանան օրենսդրությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր