211652_close_icon
views-count8587 դիտում article-date 10:36 03-10-2017

Վիգեն Սարգսյանի և Մովսես Հակոբյանի միջև կա՞ հակասություն, թե՞ ոչ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե մտացածին են իր և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հակասության մասին տեղեկությունները, որ հրապարակվում են մամուլում: Նա ասել է, որ խոսքի ազատությունը հարգում է, սակայն մտադիր չէ մեկնաբանել ֆանտազիաները: Մյուս կողմից՝ այստեղ խնդիրը միայն տեղեկությունները չեն, որովհետև դրանք կարող են և չհրապարակվել, սակայն առանցքայինն այն է՝ կա՞ հակասություն, թե՞ ոչ, որովհետև եթե այն կա, ապա տեղեկատվական լռությունը, մեծ հաշվով, չի նվազեցնելու վտանգը: Դրան զուգահեռ՝ հիշարժան է այն, որ դեռևս նախորդ նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Խաչատուրովի միջև հակասության մասին տեղեկությունները պարբերաբար հայտնվում էին մամուլում, ու թեև դրանք հերքվում էին նույն կերպ, այդուհանդերձ ոչ պաշտոնական, կոնֆիդենցիալ մակարդակում ԶՈւ-ին և ՊՆ-ին մոտ կանգնած տարբեր աղբյուրներ միանգամայն հավաստի ընդունում էին այդ դիմակայության առկայությունը: Ամենևին բացառել պետք չէ, որ ապրիլյան պատերազմում ի հայտ եկած խնդիրներն ու նաև աղաղակող բացթողումները նաև այդ դիմակայության կամ հակասության հետևանք էին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր