211652_close_icon
views-count5716 դիտում article-date 11:39 03-10-2017

Զապորոժիեում մահափորձ է կատարվել տեղի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանի դեմ

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում մահափորձ է կատարվել տեղի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանի դեմ։ Այդ մասին հայտնում է «Գոլոս Զապորոժյա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Թերթի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին, տեղի ժամանակով ժամը 10։00-ի սահմաններում։ Անհայտ անձինք հրազենից կրակ են բացել Ա. Սարգսյանի ուղղությամբ Շևչենկոյի բուլվարի մոտ, որտեղ գտնվում է նրա ղեկավարած կազմակրպությունը։ Սարգսյանը չի տուժել, սակայն հրզենային վնասվծք է ստացել որովայնի շրջանում նրա թիկնապահը։ Վերջինիս ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Նշվում է, որ հայկական համայնքը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը։ Ոստիկանությունը եհտաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։ [img]http://shamshyan.com/ups/images/0618662001507012801865260.jpg[/img]

Նմանատիպ նյութեր