211652_close_icon
views-count20352 դիտում article-date 12:05 03-10-2017

Դուբայում ավտոմեքենայի համարանիշի համար վճարել են ավելի քան կես միլիոն դոլար

Դուբայում անցկացվել է ավտոմեքենաների հատուկ համարանիշների հերթական՝ 96-րդ բաց աճուրդը։ Վաճառքի է հանվել 80 համարանիշ, հաղորդում է Khaleej Times-ը։ Դուբայի Ճանապարհների և տրանսպորտի հարցերով վարչությունը հայտնել է, որ աճուրդում իրացված ամենաթանկ լոտը դարձել է «R-111»-ը, որը գնորդը ձեռք է բերել 2,65 մլն դիրհամով /721 հազար ԱՄՆ դոլար/։ Սա համարանիշների վաճառքի պատմության մեջ ամենաբարձր գնով ձեռք բերված համարանիշն է։ «F-999»-ը գնվել է 1,06 մլն դիրհամով /288,6 հազար ԱՄՆ դոլար/, իսկ «N-1000»-ը՝ 800 հազար դիրհամով /217,8 հազար ԱՄՆ դոլար/։

Նմանատիպ նյութեր