211652_close_icon
views-count5631 դիտում article-date 10:16 03-10-2017

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյա նիստը, որին գրանցվել է 88 պատգամավոր։ Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Լրացումներ են կատարվել «ԱԺ բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ, իսկ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» եւ «Միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» որոշումներում կատարվել են փոփոխություններ: Խորհուրդը հաստատել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նստաշրջանի հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Ազգային ժողովի խորհրդի կողմից սահմանվել են նաեւ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել են 17, իսկ հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 33 հարց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր