211652_close_icon
views-count38816 դիտում article-date 23:58 02-10-2017

Մի խումբ երիտասարդների կողմից Մամիկոնյանց փողոցում կատարված խուլիգանության տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 29-ին ոստիկանությնուն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում խուլիգանության դեպք է գրանցվել։ Տարածքում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 3 պարկուճ։ Փողոցում կային նաև մի քանի կասկածելի մեքենաներ։ Ոստիկանները առգրավվել են հարակից տարածքի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/25/1078245/]ավելի վաղ [/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 25-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մամիկոնյանց 60 հասցեում՝ «Ասպար Արմս» Որսորդական զենքեր և պարագաներ ընկերության դիմաց կրակոցներ են հնչել: Ժամանել էր Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր դեպքի վայրի զննություն էին կատարել: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին դեռևս անհայտ ատրճանակից կրակված պարկուճներ, ինչպես նաև «Պրիորա» մակնիշի 30 GG 002 համարանիշի, «Նիսսան Տիդա» մակնիշի 35 LG 023 համարանիշի, «Նիսսան Տիդա» մակնիշի 35 DM 296 համարանիշի, «Հյունդաի Սոնատա» մակնիշի 02 QQ 200 համարանիշի, «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 02 VA 101 համարանիշի, «Հոնդա» մակնիշի 35 DM 973 համարանիշի ավտոմեքենաներ, որոնց վրա կային ձեռքի և ոտքի հարվածի հետքեր: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր