211652_close_icon
views-count13332 դիտում article-date 23:16 02-10-2017

Այդ 3 բառը՝ «Դու հա՛յ ես«», ամուր կպել են իմ սրտին ու գիտակցությանը. «Ամերիկահայ զինյալներ» կազմակերպության նախագահ Հովհաննես Սուրուչլյան. Hayzinvor.am

[b]Վաղուց էի ցանկանում երես առ երես զրուցել «Ամերիկահայ զինյալներ» հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Սուրուչլյանի հետ: Երբ նա առաջին անգամ ինձ նամակ գրեց համացանցով, հակասական զգացումներ ունեցա. խարտյաշ, կապուտաչյա երիտասարդ տղամարդն իր վեհաշուք (համարյա գեներալական) զինվորական համազգեստով, անթերի անգլերենով ու անհոգ ժպիտով ինձ ավելի շատ ամերիկյան բանակի սպայի հիշեցրեց, քան հայ զինյալի: Բայց ո՛չ թուրքական, ո՛չ ադրբեջանական լրատվամիջոցները, արի ու տես, իմ կարծիքին չէին: Նրանց խուճապահար հրապարակումներից տեղեկացա, որ Ամերիկայում հիմնադրվել է նոր ԱՍԱԼԱ… Որ մինչեւ ատամները զինված ավելի քան հազար հոգանոց մարտական ջոկատն սպասում է պատեհ առիթի՝ հասնելու Արցախ ու հողին հավասարեցնելու Ադրբեջանը: Եվ ահա Հովհաննես Սուրուչլյանը Հայաստանում է: Այգու բացօթյա սրճարանում իրենց հանգիստը վայելող մարդիկ սուրճը մոռացած միանգամից թեքվում են դեպի զինվորական համազգեստով տղամարդը ու հետաքրքրությամբ զննում նրա հագուստի տարբերանշանները, փորձում կռահել ո՞ր երկրի բանակից է եկվորը: …Հովհաննեսը հայերեն է ողջունում ինձ, բայց խոսելիս ակնհայտորեն ջանք է թափում, որ մտաբերի հայերեն բառերը: «Ես բախտ չեմ ունեցել իմ ճակատագրի տերը լինելու: Ես նույնիսկ չգիտեմ, թե որտեղ են իմ արմատները: Նախնիներիցս միայն մի հույժ կարեւոր տեղեկություն է ավանդվել ինձ՝ դու հա՛յ ես: Այսքա՛նը: Ուրիշ ոչինչ: Ո՛չ մի զրույց, ո՛չ մի պատմություն: Ինձ ամերիկյան դպրոց են ուղարկել: Մեծացել եմ օտարազգիների միջավայրում, բայց այդ երեք բառը՝ դու հա՛յ ես, ամուր կպել է իմ սրտին ու գիտակցությանը եւ հաճախ հիշեցրել է իր մասին: Հայ-Հայաստան: Ու ես սկսել եմ որոնել իմ կենսագրությունը…»:[/b] Հանկարծ իմ ներսում ինչ-որ տաք ալիք է բարձրանում: Մենք երկուսս՝ երկու հայ, ես՝ արմատներով Պարսկաստանի Խոյ գավառից զինվորական լրագրող, նա՝ Ամերիկայի Բրբեն քաղաքից կամավորական-զինյալ՝ եկել-մեկտեղվել ենք աշխարհի թոհ ու բոհից կտրված երեւանյան սրճարաններից մեկում, սիրտ սրտի ենք տվել ու խոսում ենք էն մասին, թե ոնց անենք, որ պահենք մեր մի թզաչափ-սրտաչափ հայրենիքը… Թե քանի զինյալ է պետք, եթե թուրքերի կամ վարձկանների խումբը փորձի Ադրբեջանից կրկին մտնել մեր հողը, որ կարողանանք նվազագույն կորուստներով փակել անհող ու անհայրենիք ոհմակի ճանապարհը: «Մեր զինյալներից ամեն մեկը 10-15 հատ զենք ունի, տիրապետում է բոլոր զինատեսակներին»: Հովհաննեսի դեմքը կարմրել է: Հուզմունքի՞ց է, թե հայերեն խոսելու ջանքից: -[b]Կուզե՞ք անգլերեն խոսենք[/b],- ասում եմ ես ու նույն պահին ափսոսում. ինձ հաճելի է արեւմտահայի նրա փափուկ առոգանությունը: -Չէ՛, հայերեն խոսենք,- պատասխանում է Հովհաննեսը ու ներողամիտ ժպտում: -Թուրքիայում Սուրուչ գյուղ կա: [b]-Ի՞նչ…[/b] -Իմ ազգանունը Սուրուչլյան է, կարող է պապերս Սուրուչից լինեն: [b]-Իհարկե, Սուրուչից են: Ձեր ազգանունն էլ հենց այդտեղից է ծագել: Ես վստահ եմ:[/b] -Դուք լեզվաբա՞ն եք,- միանգամից ոգեւորվում է: [b]-Հա՛, լեզվաբան եմ:[/b] [b]Հարցազրույցը՝ Գայանե Պողոսյանի[/b] Մանրամասներն՝ [url=http://www.hayzinvor.am/27011.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր