211652_close_icon
views-count9470 դիտում article-date 22:42 02-10-2017

Արցախի Մարտունու մարզադաշտում կտեղադրվի ավելի քան 1000 նստարան. կկառուցվի հանդերձարան

Մարտունի քաղաքում ընթացքի մեջ են մարզադաշտի կապիտալ վերանորոգման և հարակից տարածքում նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: [url=http://artsakhpress.am/arm/news/73568/martunu-marzadashtum-ktexadrvi-aveli-qan-1000-nstaran-kkarucvi-handerdzaran.html]«Արցախպրես»[/url]-ի թղթակցի հետ զրույցում մարզադաշտի շինարարական աշխատանքներն իրականացնող «Հայր և որդի Մուսայելյաններ» ՍՊԸ տնօրեն Արթուր Մուսայելյանն ասել է, որ ԱՀ կառավարության աջակցությամբ աշխատանքները մեկնարկել են 2015 թվականին: Կապալառու ընկերության պատասխանատուն նշել է, որ այս պահին տեղի են ունենում ցանկապատման, հարթեցման և նստարանների տեղադրման աշխատանքներ, որոնք նախկինում բացակայում էին: «Մարզադաշտի տարածքում նախատեսված է տեղադրել 1080 նստարան և ընդլայնել նաև մարզադաշտի սահմանները: Իսկ մարզադաշտի հարակից տարածքում կառուցվելու է նոր մասնաշենք, որի մեջ ընդգրկված են լինելու հանդերձարանը և մարզիկների համար նախատեսված այլ սենյակներ»,- ասել է Ա. Մուսայելյանը և հավելել, որ աշխատանքներն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2018 թվականին:

Նմանատիպ նյութեր