211652_close_icon
views-count2785 դիտում article-date 21:27 02-10-2017

Աշխարհի 14 երկրների 350 երիտասարդ հետազոտողներ կմասնակցեն հայաստանյան գիտաժողովին

Աշխարհի 14 երկրների 350 ուսանողներ ու երիտասարդ հետազոտողներ զեկուցումներով հանդես կգան Հայաստանում: Հոկտեմբերի 2-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մեծ դահլիճում մեկնարկեց ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 4-րդ գիտաժողովը` նվիրված ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյակին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ), ԵՊՀ ուսանողական խորհրդի և ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի կողմից անցկացվող քառօրյա գիտաժողովի ընթացքում ՀՀ-ից և արտասահմանից ներգրավված 350 զեկուցողներ անդրադարձ կկատարեն տարբեր ոլորտների` աստվածաբանությունից մինչև իրավագիտություն: Աշխատանքային խմբերում կհնչեն զեկուցումներ, օրինակ` ՀՀ Տավուշի մարզում համայնքային տուրիզմի զարգացման նախադրյալների, սիրիական ճգնաժամի, հանրային կապերի, կանանց իրավունքների, ԼՂ հակամարտության կարգավորման, վիշապագորգի և այլ թեմաների մասին: Գիտաժողովի բացման արարողությունից հետո սկսեցին աշխատանքները մասնագիտական բաժանմունքներում՝ Իրավագիտություն, Լեզվաբանություն, Կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություններ, Մաթեմատիկա և մեխանիկա, Պատմություն, Փիլիսոփայություն և հոգեբանություն, Ֆարմացիա: ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Մհեր Հակոբյանը, խոսելով գիտաժողովի առանձնահատկության մասին, շեշտեց. «Գիտաժողովը ամենամեծ և ընդգրկուն ուսանողական միջոցառումն է նաև իր աշխարհագրությամբ. մասնագիտական բաժանմունքներում ներգրավված են 14 երկրի ավելի քան 30 մասնակիցներ: Արտասահմանցի մասնակիցների թիվն աճել է: Նախորդ տարիների 14-20 մասնակցի փոխարեն այս տարի ունենք 30 մասնակից ՌԴ-ից, Ուզբեկստանից, Վրաստանից, Գերմանիայից, Սլովենիայից, Հունգարիայից, Բելառուսից: Բուլղարիայի, Ուկրաինայի, Գանայի փորձագետները զեկուցումներ կներկայացնեն առցանց»: Մասնակիցները կլսեն նաև հայտնի փորձագետների զեկուցումներ: Օրինակ` Սլովենիայից ժամանած մասնագետը զեկույցով հանդես կգա կիրառական մաթեմատիկայի աշխատանքին խմբում: Կլինեն հանդիպումներ նաև հայաստանյան հայտնի փորձագետների հետ: Ակտիվ են եղել նաև ՀՀ բուհերը. գիտաժողովին գրեթե բոլոր` ՀՀ 22 բուհերից, Արցախի պետական համալսարանից մագիստրոսներ, ասպիրանտներ կներկայացնեն իրենց զեկուցումները: Նշենք նաև, որ ուսանողներն ու երիտասարդ հետազոտողները հետագայում հնարավորություն կունենան գիտական հոդված հրա¬տա¬րակել «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պար¬բե¬րականում, որը ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ճանաչված է որ¬պես ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ըն¬դունելի պարբերական գիտական հրատարակություն: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր