«Բարսելոնան» և «Ժիրոնան» գործադուլ են սկսել
2017.10.02 20:14


«Բարսելոնան» միացել է Իսպանիայում զանգվածային գործադուլին, որը կազմակերպել է Table for Democracy հասարակական շարժումը:
Վաղվա ընթացքում ակումբի ցանկացած գործունեություն դադարացվելու է, առաջին և երիտասարդական թիմերի մարզումները չեղարկվելու են:
Գործադուլին միացել է կատալոնական մյուս ակումբը՝ «Ժիրոնան»: Եվս մեկ կատալոնական ակումբ՝ «Էսպանյոլը», չի միացել գործադուլին, սակայն իր հայտարարության մեջ նշել է, որ հարգանքով կվերաբերվի իր այն աշխատակիցներին, որոնք կմիանան: Թիմի մարզումները չեն դադարեցվի:
Գործադուլի մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն հանգեցրեց նրա մասնակիցների և ոստիկանության միջև զանգվածային բախումների:
Ոստիկանության հետ բախումներում տուժել է ավելի քան 800 մարդ:
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
