211652_close_icon
views-count4333 դիտում article-date 21:15 02-10-2017

Հանձնարարվել է մեկնարկել մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Երևանի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև «Երքաղլույս» ընկերությանը հանձնարարել է սկսել մայրաքաղաքի հրապարակների, գլխավոր պողոտաների ու փողոցների տոնական ձևավորման և գեղարվեստական լուսավորության աշխատանքները: ««Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը ոչ միայն երևանցիների, այլ նաև համայն հայության համար է տոնական օր, ինչն իր հերթին լրացուցիչ պատասխանատվություն է ենթադրում յուրաքանչյուրից, որ մայրաքաղաքում լիարժեք ապահովված լինի տոնական տրամադրությունը: Վերջին տարիներին նաև զբոսաշրջիկների զգալի հոսք է նկատվում այդ օրերին, ինչը ևս մեկ կարևոր խթան է, որ Երևանը պատշաճ տեսքով ներկայանա քաղաքի հյուրերին: Ըստ այդմ, քաղաքի արտաքին ձևավորման աշխատանքները կազմակերպեք այնպես, որ բուն տոնակատարության օրվանից առնվազն մի քանի օր առաջ լիարժեք ապահովված լինի մայրաքաղաքի տոնական տեսքը», - նշել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր