211652_close_icon
views-count4777 դիտում article-date 19:56 02-10-2017

«Բավրա» մաքսատաունը կաշխատի եվրոպական չափանիշներով. ներդրվել են ժամանակից սարքավորումներ

Վրաստանի հետ սահմանին գտնվող Հայաստանի «Բավրա» մաքսատունը այսուհետ կգործի եվրոպական չափանիշներին համապատասխան: Եվրամության տրամադրած ֆինանսական միջոցներով կառուցվել է մաքսատան նոր մասնաշենքը, հեշտացվել տրանսպորտային տարբեր միջոցների սպասարկումը, ներդրվել են ժամանակից սարքավորումներ` հատուկ ռենտգեն սարքեր, էլեկտրոնային կշեռքներ: Մաքստան աշխատանքներին կաջակցեն նաև հատուկ վարժեցված շները: Եվրամիությունը, Եվրոպական ներդրումային բանկը շուրջ 54 միլիոն եվրո են տրամադրել հայ-վրացական սահմանի արդիականացման ծրագրին: Ֆինանսական միջոցներ է հատկացրել նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: Բավրայի նոր մաքսակետի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի նախագահը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, ՄԱԿ-ի ներկայացուցիչը, ինչպես նաև հարևան Վրաստանի փոխվարչապետը: Դեսպանը նշել է, որ սա այս մաքսատան արդիականացումը մտածված քայլ է՝ այն կապում է Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը և Եվրամիության հետ Ասոցացման պայմանգիր ստորագրած Վրաստանը. «Երևի թե հենց այդ պատճառով էլ մենք նպատակահարամար ենք գտնում, որ այս սահմանը լինի բաց, թափանցիկ և դրանով նպաստի զբոսաշրջությանը, տնտեսական կապերին և այլ հնարավոր օգուտներ բերի»: ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ասել է, որ Եվրամիութունը առատաձեռն է գտնվել ծրագրի ֆինանսավորման հարցում: «Եթե դուք զբոսաշրջիկ եք կամ ներդրող, սովորաբար սահմանային անցակետերն են տալիս ձեզ առաջին տպավորություններն այն մասին, թե ինչքանով է երկիրը բաց, կապակցված և պատրաստ բիզնեսի համար»,- ասել է նա: Այստեղ ներդրված է պարզեցված ընթացակարգը կրճատում է սպասարկման ժամանակը, նորագույն սարքավորումներն էլ հնարավորություն են ստեղծում մաքսանենգության դեմ արդյունավետ պայքարելու համար: Եվ մաքսակետում արդեն ավելացել են բեռնափոխադրումների ծավալները: [url=https://jam-news.net/?p=62063&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր