211652_close_icon
views-count1981 դիտում article-date 20:08 02-10-2017

Կազմակերպվել է երևանյան հաճելի զբոսանք «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով տարվա ընթացքում իրականացվում են տարաբնույթ սոցիալական նշանակության նախագծեր: Դրանցից հերթականը Տարեցների միջազգային օրվա առթիվ էր: Հոկտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը շուրջ 50 տարեց երևանցիների համար «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով կազմակերպել էր տոնական զբոսանք մայրաքաղաքի տեսարժան վայրերով: Ծրագիրն իրականացվել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ: Ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել հաճելի անակնկալի և իրենց նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության համար:

Նմանատիպ նյութեր