211652_close_icon
views-count14742 դիտում article-date 18:27 02-10-2017

Արսեն Վենգեր. Եթե «Բարսելոնան» միանա ԱՊԼ-ին, դա բոլորի համար խնդիր կդառնա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է «Բարսելոնայի» կողմից լիգա փոխելու հարցին: «Եթե «Բարսելոնան» ցանկանա միանալ Անգլիայի առաջնությանը, ապա դա կբարդացնի բոլոր ակումբների վիճակը: Այդ դեպքում, ես երևի սկսեի սովորել կատալոնական լեզուն: Չեմ կարծում, որ նրանք այդքան հեռու կգնան: Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես «Բարսելոնան» իրեն կդրսևորեր նոր առաջնությունում: Մեր մոտ 20 թիմ է խաղում, բայց եթե ցանկանում ընդլայնել առաջնությունը մինչև 24 թիմ, ապա նախ պետք է հրավիրել շոտլանդական, այլ ոչ թե՝ իսպանական ակումբները», ասել է Վենգերը: Նշենք, որ Կատալոնիայի անկախությունը ճանաչելու դեպքում «Բարսելոնան» կարող է Իսպանիայի առաջնությունը փոխել այլ լիգայում:

Նմանատիպ նյութեր