211652_close_icon
views-count5765 դիտում article-date 22:05 02-10-2017

Մեկնարկել է հայ-կանադական տնտեսական և առևտրային հարցերով համաժողովը

Երևանում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մեկնարկել է հայ-կանադական ՏՀՏ համաժողովը, որին մասնակցում են հայկական և միջազգային ՏՀՏ ոլորտի 20-ից ավելի կազմակերպությունների 70 ներկայացուցիչներ։ Ներկաներին ողջունեց Մոսկվայում Կանադայի դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով նախարար-խորհրդական Անիկ Գուլեն։ Նա նշեց, որ այս համաժողովն անցկացնելու գաղափարը ծնվել է դեռևս մեկ տարի առաջ և համաժողովի անցկացմանը աջակցելու համար շնորհակալություն հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին։ Նրա խոսքով՝ երկու պետությունների կառավարությունները լուրջ ուշադրություն են դարձնում այս ոլորտին, այն տնտեսության հենասյուներից է և մեծ ապագա ունի։ Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Կանադայի դեսպանատանը համաժողովի կազմակերպման և անցկացման համար։ Նախարարի տեղակալը ներկայացրեց հայկական ՏՀՏ ոլորտի ձեռքբերումներն ու հնարավորությունները, հույս հայտնեց, որ համաժողովը կնպաստի այս ոլորտում հայ-կանադական գործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը։ «Հայաստանի և Կանադայի ՏՀՏ ընկերությունների փորձը հնարավոր է օգտագործել երկու երկրների համար։ Կարևոր է գտնել այն բանաձևը, թե որտե՞ղ և ինչպե՞ս կարող ենք համագործակցել։ Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի աջակցենք ՏՀՏ նախաձեռնություններին՝ լինի դա պետական, թե մասնավոր մակարդակներում»,- ասաց Բորիս Դեմիրխանյանը։ Հայ-կանադական ՏՀՏ համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Այն նպատակ ունի քննարկելու և ներկայացնելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները, գտնելու միջազգային համագործակցության նոր հնարավորություններ։ [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր