211652_close_icon
views-count98489 դիտում article-date 17:36 02-10-2017

Մարշալի անունը կրող Բաղրամյան գյուղում նշեցին գյուղի 70-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշվեց գյուղի 70-ամյակը: Գյուղը, որը կրում է հայ մեծանուն զավակ, մարշալ Բաղրամյանի անունը, դեռ խորհրդային տարիներից է հայտնի իր ավանդույթներով, նիստուկացով, հերոսական անցյալով ու այսօր գյուղի 70-ամյակը նշելուն զուգահեռ բացվեց մի գողտրիկ անկյուն՝ իր կանաչ զանգվածով, խաղահրապարակով, որը մինչ այդ բարեկարգվել է գյուղացիների կողմից: Բոլորի համար այդ հատվածն այսօրվանից դառնում է սրբատեղի: Միջոցառմանը ներկա էր Արմավիր մարզպետ Աշորտ Ղահրամանյանը, մարզի հոգևոր հայրեր, հյուրեր՝ ինչպես ԱՊՀ-ից, այնպես էլ արտասահմանյան երկրներից: Մինչև ողջ գիշեր հերոսական գյուղը նշելու է տոնը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 574+
574+

Նմանատիպ նյութեր