211652_close_icon
views-count4919 դիտում article-date 17:12 02-10-2017

Արթուր Պետրոսյանը լրագրողներին կհանդիպի հոկտեմբերի 4-ին

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի տնային վերջին հանդիպումը` հյուրընկալելով Լեհաստանի հավաքականին: Արդեն հայտնի է երկու հանդիպումներից առաջ թիմերի գլխավոր մարզիչների ասուլիսների և նախախաղային մարզումների ժամանակացույցը. Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկայի նախախաղային մամուլի ասուլիսը՝ հոկտեմբերի 4՝ ժամը 15:30 «Ռեդիսոն Բլյու» հյուրանոց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը՝ հոկտեմբերի 4՝ ժամը 17:00՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը՝ հոկտեմբերի 4՝ ժամը 17:30՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ Լեհաստանի հավաքականի նախախաղային մարզում՝ հոկտեմբերի 4՝ ժամը 19:00՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ Մարզումներին և մամուլի ասուլիսներին կարող են ներկա գտնվել միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչները: Նախախաղային մարզումների առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Նմանատիպ նյութեր