211652_close_icon
views-count18464 դիտում article-date 15:18 02-10-2017

Խոսեպ Գվարդիոլա. Ոստիկանությունը պետք է պատասխան տա. կնոջ մատերը ջարդել են

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է անկախության համար Կատալոնիայի պայքարին և ոստիկանության բռնություններին: «Իսպանիան փորձում է կոծկել իրականությունը: Սակկայն ամբողջ աշխարհը մամուլը ցույց է տալիս, թե ինչ է եղել և սրա համար պետք է պատասխան տան: Նրանք գրում են, թե իբր ոստիկաններն են տուժել: Ի՞նչն է վնաս հասցրել ոստիկաններին. քվենե՞րը: Ամեն ինչ ճիշտ հակառակն է եղել. ոստիկանությունը բռնություն է կիրառել ժողովրդի հանդեպ՝ կիրառելով ռետինե փամփուշտներ, իսկ Կատալոնիայում դա անօրինականություն է: Մի կնոջ մատերն է ջարդել: Կադրերը անհերքելի են: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պետք է մի շարք հարցերի պատասխան տա: Ինչո՞ւ մենք չսովորենք բրիտանացիներից, որոնց մոտ ժողովրդավարություն հաստատվել է շատ դարեր առաջ, քան՝ մեր մոտ», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր