211652_close_icon
views-count3643 դիտում article-date 15:19 02-10-2017

Մադրիդը կարող է զրկել Կատալոնիային ինքնավարությունից

Կատալոնիայի կառավարությունը չի բացառել Իսպանիայ իշխանությունների կողմից Կատալոնիային ինքնավարության կարգավիճակից զրկելու հնարավորությունը՝ ի պատասխան անկախության հանրաքվեի անցկացման։ Այդ մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը, հաղորդում է El Pais թերթը։ Հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, Մադրիդը կիրառել Թագավորության սահմանադրության 155-րդ հոդվածը, նա չի բացառել։ Հիշցնենք, որ կիրակի անցկացված հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը /2 միլիոնից ավելի մարդ/ կողմ է քվեարկել անկախացմանը։ Պաշտոնական Մադրիդը դա համարում է անօրինական քայլ, քանի որ Բարսելոնում դեռ մինչև քվեարկությունը հայտարարել էին, որ հանրաքվեն օրենքի ուժ է ունենալու։

Նմանատիպ նյութեր