211652_close_icon
views-count53634 դիտում article-date 12:48 02-10-2017

Լոռու մարզի Լեռնապատ գյուղում տեղի ունեցավ հայր և որդի Վարդանյանների հովանավորությամբ կառուցված մատուռի բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Լոռու մարզի Լեռնապատ գյուղի «Գաբրիել-Մուքել» կոչվող բարձունքում Աշոտ Վարդանյանի և նրա հոր՝ Վլադ Վարդանյանի միջոցներով և հովանավորությամբ տեղի ունեցավ երկար սպասված Գաբրիել-Մուքել ուխտատեղու բացումը։ Հայր և որդի Վարդանյանները երկար տարիներ բնակվում են Հայաստանից դուրս, սակայն միշտ օգնության ձեռք են մեկնում իրենց գյուղին ու նրա բնակիչներին։ Այսօր նաև Լեռնապատ գյուղի տոնն է։ Տոնական օրվա կապակցությամբ մի շարք անձանց հանձնվեցին պարգևներ ու նվերներ։ Լեռնապատցիների համար ևս մի անակնկալ էր պատրաստվել. գյուղն այսուհետ կունենա տարբեր արարողությունների մեծ և գեղեցիկ սրահ։ Լուսանկարները ՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր