211652_close_icon
views-count3455 դիտում article-date 14:53 02-10-2017

Facebook-ը ԱՄՆ-ի Կոնգրեսին է փոխանցելու ՌԴ-ի հետ կապված քաղաքական բնույթի մոտ 3000 գովազդային հայտարարություններ

Facebook-ի ղեկավարությունը ամերիկյան Կոնգրեսին է փոխանցելու քաղաքական բնույթի շուրջ 3000 գովազդային հաղորդագրություններ, որոնց համար մի քանի ամիսների ընթացքում մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները, վճարվել են Ռուսաստանից, հաղորդում է Reuters-ը։ Նյութերն ուղարկվելու են հատուկ Սենատի ու Ներկայացուցիչների պալատների հատուկ հանձնաժողովներ, ինչպես նաև Սենատի իրավաբանական հարցերով հանձնաժողով։ Ավելի վաղ ընկրությունը նմանատիպ տեղեկատվություն էր տրամադրել հատուկ դատախազ Ռոբերթ Մյուլլերի ապարատին, որը զբաղվում է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով։

Նմանատիպ նյութեր