211652_close_icon
views-count4081 դիտում article-date 09:34 02-10-2017

ԱԻՆ հակակարկտային 7 կայանքներից կրակոցներ են իրականացվել Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ համայնքներում

Հոկտեմբերի 1-ին, ժամը 09:18-ից մինչև 09:27-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 7 կայանքից Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 273 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Նմանատիպ նյութեր