211652_close_icon
views-count9931 դիտում article-date 09:21 02-10-2017

Երևանի կենտրոնում տեղի ունեցավ Vegan Fest 5-րդ փառատոնը, որը նվիրված էր կենդանիների պաշտպանությանը և առողջ ապրելակերպին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեր Երկիր մոլորակը նման է փակ կափարիչով մի մեծ ակվարիումի, և՜ կենդանիների և՜ բույսերի առկայությունը նրանում կենսական անհրաժեշտություն են մեզ բոլորիս համար՝ մարդ արարածի ապրելու, վերարտադրվելու և արարելու միակ երաշխավորները: Հասարակության շրջանակներում այս ամենն էլ ավելի կարևորելու նպատակով անցկացվում են բազմաթիվ փառատոններ: Հոկտեմբերի 1-ին երևանի կենտրոնում գտնվող Մաշտոցի պուրակում՝ Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ, մեկնարկեց Vegan Fest Yerevan կենդանիների պաշտպանության և առողջ ապրելակերպի ամենամյա փառատոնը, որը թվով 5-րդն էր: Կամավորականների ջանքերով առանց ֆինանսավորման կազմակերպված փառատոնի կարգախոսն էր «Ընտրիր կյանքը», իսկ նպատակը՝ իրազեկել մարդկանց մեր կյանքում կենդանիների շահագործման մասին, խթանել առողջ ապրելակերպը և պաշտպանել մեր երկրագունդը կենդանաբուծության ոչ անհրաժեշտ ազդեցությունից: Փառատոնի ընթացքում անցկացվեցին տարբեր համերգներ, խաղեր, մշակութային, ժամանցային և սպորտային միջոցառումներ, յոգայի դասեր, կենդանիների ազատագրման և առողջ ապրելակերպի վերաբերյալ սեմինարներ, ինչպես նաև տեղի ունեցավ վեգան սննդի անվճար հյուրասիրություն: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր