211652_close_icon
views-count21660 դիտում article-date 23:03 01-10-2017

Կայացավ <<Սրբասար 2017>> Հայաստանի սիրողական հեծանվասպորտի մարզային 7-րդ մրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Նոյեմբերյանի տարածաշրջանի Սրբասար լեռան ստորոտում տեղի ունեցավ հեծանվասպորտի մարզային 7-րդ մրցաշարը: Այն կազմակերպել էին Նոյեմբերյանի քաղաքապետարանը, Նոյեմբերյանի զբոսաշրջության կենտրոնը և Սիրողական հեծանվասպորտի ու հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հեծանվավազքի առաջնությանը մասնակցում էին 17 հեծանվորդներ, որոնց միացել էին Նոյեմբերյան համայնքի դպրոցահասակ երեխաներ, որոնցից ամենակրտսերները 12-13 տարեկան տղաներ էին: Հեծանվասպորտի առաջնությանը ներկա էին ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը, ով հույս հայտնեց, որ մրցումները կդառնան ավանդական: Լարված ու անզիջում պայքարում մարզային գավաթը 3-րդ անգամ անընդմեջ նվաճեց Արա Սարգսյանը: 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Համբարձում Մերմերյանը և Արման Հակոբյանը: Հաշվարկից դուրս հանդես եկող նոյեմբերյանցի դպրոցականներից առաջինը վերջնագիծը հատեց Արամ Մարտիրոսյանը: Հաղթողներին գավաթները և պատվոգրերը հանձնվեցին Սրբասարի գագաթին գտնվող խաչքարի մոտ, որտեղ և կատարվեց մոմավառություն: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 382+
382+

Նմանատիպ նյութեր