211652_close_icon
views-count18026 դիտում article-date 21:03 01-10-2017

Այսօր Հայաստանի հին ու ամենակոլորիտով քաղաքի՝ Գյումրու տոնն է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Հայաստանի հին ու ամենակոլորիտով քաղաքի՝ Գյումրու տոնն է։ Ի տարբերություն նախորդ տարիների, երբ կառավարության անդամներից ոչ մեկը չէր հյուրընկալվում այս քաղաք, այսօր բարձրաստիճան պաշտոնյաների, շքեղ մեքենաների պակաս չկար։ Տոնը նշվեց նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով, հյուրընկալվել էին ՀՀԿ առանցքային դեմքեր, նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ։ Տոնը սկսվեց հացի փառատոնով, որը, չնայած նոր գաղափար չէ. մի քանի տարի շարունակ կազմակերպվում է Շիրակի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանի կողմից, սակայն ամեն անգամ այն զարմացնում է իր ինքնատիպությամբ։ Այս անգամ հացով Աշորա Աստվածուհուն՝ հացի դիցուհուն էին պատկերել, հացով ծաղկեփունջ էին սարքել, Շիրակի մարզի քարտեզը գծագրել։ Նախագահն նախ այցելեց Գյումրու Ձիթողցոնց տուն-թանգարան որտեղ հացի փառատոնն էր, այնուհետ մասնակցեց Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացմանն ու շրջեց Գյումրու պատմական կենտրոնով։ Նա եղավ Ռուսթավելի փողոցում, որը վերանորոգվում է վարչապետ Կարեն Կարապետյանի՝«Կումայրի» արգելոցը տուրիստական կենտրոնի վերածելու ծրագրի շրջանակներում։ Փողոցը դեռ վերջնականապես պատրաստ չէ, սակայն մեզ՝ գյումրեցիներիս համար այստեղ անակնկալներ կային, օրինակ՝ տներից մեկի հին փայտե դռները, որոնք վերանորոգել էին՝ պահպանելով նախկին տեսքը, մեզ հուշում էր, որ այդտեղ նոր օբյեկտ է բացվել։ Պարզվեց, որ այն հյուրատուն է, թե ով է, գնորդը, հյուրերի ներկայությամբ չկարողացանք պարզել, սակայն այնտեղ հյուրընկալեցին նախագահին՝ հյուրասիրություն կազմակերպելով։ Այդ նույն փողոցի մեկ այլ տան վրա էլ փակցված էր «Ավելի բարեկարգ Գյումրի․Տաշիր» ցուցապաստառը, որի վրա էլ գծագրված էր, թե ինչպիսին պիտի լինի տվյալ կառույցը: Սրանով արդեն իսկ հաստատվեցին [color=#EF2929]Aravot.am-[/color]ի այն տեղեկությունները, որ Սամվել Կարապետյանի ընտանիքը տուն է գնել Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում։ Ռուսթավելի փողոցում նախագահին ու կառավարության անդամներին դիմավորեցին այդ փողոցում գործող երաժշտական դպրոցի սաները՝ դհոլներով։ Այս փողոցում Սերժ Սարգսյանին հաշվետվություն ներկայացրեցին, թե ինչպիսին պետք է լինի վերջնական տեսքը։ Սերժ Սարգսյանի դեմքի արտահայտությունից նկատելի էր, որ նա գոհ է, բավական հիացած քայլում էր Գյումրու այդ հատվածով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր