211652_close_icon
views-count3861 դիտում article-date 20:27 01-10-2017

Կատալոնիայում ոստիկանության և քվեարկողների միջև բախումների արդյունքում 38 մարդ է տուժել

Կատալոնիայի իշխանությունները հայտնել են, որ ոստիկանության գործողությունների արդյունքում 38 մարդ է տուժել։ Այդ մաին գրում է TACC-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը` ընտրատեղամասերի մեծ մասն արգելափակված է ոստիկանության կողմից: Դպրոցների մեծ մասում, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը, համացանցն անջատված է։ Ոստիկանության աշխատակիցները առգրավում են քվեատուփերը։ Մի շարք տեղամասերում ոստիկանությունը մարդկանց ուժով բուրս է բերում շենքերից։ Կան նաև ձերբակալվածներ: Իսպանիայի ՆԳՆ-ն հայտնում է, որ Կատալոնիայում շարունակվում է ոստիկանության լրացուցիչ ուժերի ծավալումը։

Նմանատիպ նյութեր