211652_close_icon
views-count6187 դիտում article-date 16:47 01-10-2017

Կատալոնիայում ընթացող հանրաքվեն օրինական է. Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկը քննադատել է Կատալոնիայում անցկացվող անկախության հանրաքվեի ժամանակ Իսպանիայի ոստիկանական ուժերի կողմից կիրառվող ռետինե փամփուշտներն ու մահակները: Հանրաքվեն օրինական է և ոստիկանների կողմից ուժի կիրառումը՝ անընդունելի, հայտնել է Ու. Լունաչեկը: [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/01/1078740/]Հիշեցնենք[/url], որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն աննախադեպ սահմանադրական ճգնաժամի պատճառ է դարձել Իսպանիայում: Մտահոգություններ կան, որ Մադրիդի ու Բարսելոնայի միջև հակասությունները կարող են բախումների պատճառ դառնալ:

Նմանատիպ նյութեր