211652_close_icon
views-count21946 դիտում article-date 14:56 01-10-2017

Աշխարհահռչակ մաեստրո, Մեծ Հայ, լեգենդար Տիգրան Մանսուրյանը այցելեց Լոռու մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Հայ մշակույթի կենդանի լեգենդ, աշխարհահռչակ կոմպոզիտոր, մաեստրո Տիգրան Մանսուրյանը այցելեց Լոռու մարզի Վանաձոր քաղաք, որտեղ հանդիպեց Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ, որտեղ երկար ժամանակ փողոցում մարդիկ չէին թողնում, որպեսզի Մեծ Հայը, աշխարհահռչակ կոմպոզիտորը ներս մտներ համալսարան: Երկրպագուները մեծ կոմպոզիտորից ինքնագրեր էին ուզում և կոմպոզիտորը սիրահոժար կատարում էր իր երկրպագուների ցանկությունը՝ ինքնագրեր փոխանցելով նրանց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Մանսուրյանին ուղեկցում էր Գյումրու պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, ով, ի դեպ, մեկ տարվա ընթացքում իր թիմի հետ Գյումրիում վերականգնեց մշակութային կյանքը և գյումրեցիները նույնպես երախտագիտությամբ են հիշում Տ. Վիրաբյանի ու նրա թիմի կատարած վերջին մեկ տարվա աշխատանքները: Լուսանկարները՝ Գոռ Փելեշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր