211652_close_icon
views-count15894 դիտում article-date 12:58 01-10-2017

Փարիզից Լոս Անջելես մեկնող Airbus A380 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կանադայում

Փարիզ-Լոս Անջելես չվերթի Airbus A380 օդանավը վթարային վայրէջք է կատարել Կանադայում: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ թռիչքի ժամանակ Air France ավիաուղիներին պատկանող օդանավի 4 շարժիչներից մեկը խափանվել է: Ուղևորներից մեկը լուսանկարել է շարժիչի հատվածը և տեղադրել համացանցում: Օդանավը վայրէջք է կատարել Կանադական Գուս-Բեյ քաղաքի օդանավակայանում: Ըստ ավիաընկերության տվյալների՝ ուղևորներից ոչ ոք չի տուժել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր