211652_close_icon
views-count4358 դիտում article-date 11:05 01-10-2017

Կատալոնիայում սկսվել է անկախության հանրաքվեն. ընտրատեղամասերում գիշերվանից հերթեր են գոյացել

Բարսելոնայում ընտրողները մի քանի ժամ առաջ արդեն հերթ են կանգնել ընտրատեղամասերի առջև՝ մասնակցելու Կատալոնիայի անկախության հանրաքվեում: Հարյուրավոր ընտրողներ, չնայած անձրևային եղանակին, հավաքվել են ընտրատեղամասերի առջև և փակել են երթևեկելի հատվածը՝ խոչընդոտելով ոստիկանության ծառայողների մուտքը ընտրատեղամաս, ովքեր երեկվանից փակում են դպրոցներն ու քոլեջները ողջ Կատալոնիայի տարածքում: Նշենք, որ ոստիկանությունը 1,3 հազար դպրոցի մուտք է փակել, որոնք այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Կատալոնիայի անկախության հանրաքվեի ժամանակ պետք է գործեին որպես ընտրատեղամաս: Ոստիկանությունը միջոցառումների կազմակերպմանը ներգրավված 163 դպրոցներում և քոլեջներում գտնվող անձանց նախազգուշացրել էր լքել այդ շենքերը մինչև հոկտեմբերի 1-ի առավոտյան 06:00-ն:

Նմանատիպ նյութեր