211652_close_icon
views-count32175 դիտում article-date 10:03 01-10-2017

Արցախում տեղի ունեցավ «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 29-ին, Արցախի Հանրապետության Գանձասարի վանական համալիրի տարածքում տեղի ունեցավ «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Զորագունդը կազմավորվել է 1992 թվականի օգոստոսի 16-ին, Երևանում՝ Վազգեն Սարգսյանի զորակոչով և նախաձեռնությամբ՝ ՀՀ տարբեր շրջանների ազատամարտիկներից։ Մասնակցել է Մարտակերտի շրջանի (Չլդրան, Վաղուհաս, Հարությունագոմեր, Վանք) ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին։ Գումարտակի բոլոր ազատամարտիկները պարգևատրվել են ՀՀ «Արիություն» մեդալով, առանձին ազատամարտիկներ արժանացել են կառավարական բարձր պարգևների ու շքանշանների։ «Արծիվ-մահապարտներն» իրենց նվիրումով, կամքով ու խիզախությամբ ոչ միայն ոսոխին, մահի՛ն հաղթեցին։ Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հրամանատար Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, հոգևոր հայրեր, արցախցի երիտասարդներ և պատերազմի թոհ ու բովով անցած մարտիկներ: Արցախի նախագահը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Արծիվ մահապարտներ» զորագնդի մի խումբ մարտիկներին պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով: Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը միշտ հիշում եւ բարձր է գնահատում իր երախտավորներին՝ արժանացնելով նրանց բարձր պետական պարգեւների: Ազատամարտիկերին մեդալներով պարգևատրել է նաև «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Այնուհետև, միջացառման մասնակիցները Գանձասարում մասնակցել են տոնական խնջույքին, ուր թևածում էր բարձր տրամադրությունը, երգն ու պարը: Ազատամարտիկներին իրենց ելույթներում նշում էին, որ իրենք հոգով չեն ծերացել ու եթե հարկ լինի՝ պատրաստ են կրկին ցույց տալ հակառակորդին իրենց անկոտրուն ուժը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/16/1074845/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 15-ի երեկոյան, Եռաբլուր զինվորական հուշահամալիր-պանթեոնը մարդաշատ էր ազգի նվիրյալներով, հնչում էին ողջույնի խոսքեր, բարձր ծիծաղ և անվերջ պատմություններ: Այնտեղ էին հավաքվել «Արծիվ-մահապարտներ»-ը՝ տոնելու իրենց՝ «Մահապարտներ» գումարտակի կազմավորման 25-ամյակը: Մահապարտները հավաքվել էին գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի շուրջ: Իսկ գեներալն սկսել էր սկզբից՝ Սպարապետի կոչից ու հասել մարտադաշտ, իսկ խոսքն ավարտել այսպես. «Հավերժ փա՛ռք, մահապա՛րտ , հավերժ փա՛ռք, Վազգեն Սարգսյա՛ն, հավերժ փա՛ռք, Հայոց բանա՛կ»: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 495+
495+

Նմանատիպ նյութեր