211652_close_icon
views-count84144 դիտում article-date 16:07 30-09-2017

Լարված իրավիճակ Երևանում. Մյասնիկյան պողոտայի 100-ից ավելի տան բնակիչներ սպառնում են ճանապարհը փակել, եթե քաղաքապետարանը իրական քայլեր չձեռնարկի մարդկանց անվտանգության համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Մյասնիկյան պողոտայի մի խումբ բնակիչներ հավաքվել էին «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում և սպառնում էին փակել պողոտան, եթե քաղաքային իշխանությունները վերգետնյա անցում կառուցելու խոստումը չկատարեն կարճ ժամանակի ընթացքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շա,շյանը, շուրջ 145 տան բնակիչ ստիպված է ամեն օր, այն էլ մի քանի անգամ, կանգառ գնալու կամ այնտեղից տուն վերադառնալու համար չթույլատրված տեղով վտանգավոր ճանապարհը վախը սրտում հատել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ Մյասնիկյան պողոտայի այդ հատվածում բավականին շատ են վրաերթի դեպքերը ու հիմնականում՝ մահվան ելքով: Արդեն 12 տարի դիմում են տարբեր պատկան մարմիններին, սակայն մերժում են ստանում՝ պատճառաբանությամբ, որ քաղաքային բյուջեում փող չկա և հարցը ընդգրկված է առաջիկա տարիների անելիքների մեջ: Հուսահատ բնակիչները խոստացան, որ եթե այս կերպ էլ իրենց հարցի շուրջ ոչ մի դրական տեղաշարժ չնկատվեց, կդիմեն ծայրահեղ քայլի և արդեն հոկտեմեբերի 1-ին կփակեն արագընթաց պողոտան: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր