211652_close_icon
views-count3219 դիտում article-date 15:57 30-09-2017

Կիևի կենտրոնում տղամարդը հրազենից կրակ է բացել դեռահաս երեխաների ուղղությամբ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական մասում անհայտ տղամարդը իր մոտ եղած զենքից կրակոցներ է արձակել մի քանի անչափահաս երեխաների ուղղությամբ, ինչի հետևանքով 1 երեխա վնասվածքներ է ստացել։ Այդ մասին հաղորդում է rg.ru-ն՝ հղում անելով «Ֆրազա» ինտերնետ-հոլդինգի ղեկավար Վիտալի Կուստովի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությանը։ «Դեռահասները ցանկացել են հեծանիվ գողանալ, իսկ տղամարդը կրակել և վիրավորել է մի երեխայի»,-գրել է նա։ Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Ժիլյանսկի փողոցի վրա։

Նմանատիպ նյութեր