211652_close_icon
views-count8067 դիտում article-date 13:36 30-09-2017

Ժոզե Մոուրինյո. Պոգբայի վնասվածքը լուրջ է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է վնասվածք ունեցող խաղացողների մասին: «Մենք մարզում կանցկացնենք, որից հետո կորոշենք «Քրիսթալ Փելասի» հետ խաղի կազմը: Հուսով եմ, որ Մոսկվայի խաղը բաց թողած որոշ ֆուտբոլիստներ կհասցնեն ապաքինվել խաղին: Պոգբան հաստատ չի խաղա, նրա վնասվածքը լուրջ է: Նրա մասին չեմ մտածում, հուսով եմ, որ Վալենսիան ու Ջոնսը կխաղան: Պոգբան, Ռոխոն և Իբրահիմովիչը երկար ժամանակով են շարքից դուրս եկել, ես նրանց մասին կազմը ընտրելիս չեմ մտածում», ասել է Մոուրինյոն: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Քրիսթալ Փելաս» հանդիպումը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 18:00-ին:

Նմանատիպ նյութեր