211652_close_icon
views-count7676 դիտում article-date 15:31 30-09-2017

Ստորագրվել է հայ-եգիպտական ներդրումների խթանմանն ուղղված հուշագիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրն այսօր փոխըմբռման հուշագիր են ստորագրել ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ: Երկու նախարարների առաձնազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են հուշագրի կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է ճիշտ և թիրախային քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու համար: «Մենք առաջին անիվը կպտտենք առաջ շարժվելու համար»,-նշել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը: Նախարար Կարայանն առաջարկել է համատեղ ներդրումային ծրագրեր մշակել՝ համադրելով երկու երկրների առավելությունները և արտոնյալ շուկաները: Հանդիպման ընթացքում կարևորվել է Եգիպտոսի և Հայաստանի ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունը: Մասնավորապես եգիպտական պատվիրակության կազմում գտնվող Սուեզի ազատ տնտեսական գոտու պատասխանատուների հետ առավել մանրամասն կքննարկվի համագործակցության հեռանկարը: Նախարար Կարայանի խոսքով՝ կարիք կա օժանդակելու երկու երկրների գործարարների համագործակցությանը հատկապես գյուղատնտեսության ոլորտում, որն էլ կհանգեցնի առևտրաշրջանառության ծավալների աճին: Սահար Նասրն առաջարկել է պարբերական փոխայցելություններ կազմակերպել գործարար շրջանակների միջև: Կողմերն անդրադարձել են նաև լոգիստիկ ընկերությունների միջև փոխգործակցությանը: Երկու նախարարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ մշտական կապի և երկխոսության միջոցով խթանելու Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական փոխգործակցությունը: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրնը ելույթներով ողջուրնել են հայ-եգիպտական գործարար համաժողովի մասնակիցներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր