211652_close_icon
views-count55311 դիտում article-date 18:00 30-09-2017

Երևանում տրոլեյբուսի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր վթարի փաստով նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե, վիրավորներից 6-ը վերակենդանացման բաժանմունքում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի կողմից սեպտեմբերի 28-ին Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացու թունել տանող ճանապարհահատվածում տրոլեյբուսի մասնակցությամբ կատարված խոշոր ավտովթարի հետևանքով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ «ԼԻԱԶ» մակնիշի 29 համարանիշի տրոլեյբուսը վարել է Երևան քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Թորոս Սայադյանը, ով աշխատում է «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ։ Պարզվել է նաև, որ տրոլեյբուսը բախվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով թաղամասի բնակիչ՝ 30-ամյա Արամ Գրիգորյանի վարած Nissan մակնիշի 18 ՍՕ 836 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Ա. Գրիգորանը և տրոլեյբուսի ուղևորներ՝ 48-ամյա Արտակ Թորոսյանը, 66-ամյա Ելենա Իվանյանը, 21-ամյա Սոս Աբազյանը, 66-ամյա Սրբուհի Նուրբեկյանը, 72-ամյա Վերա Երզնկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 60-ամյա Արմենուհի Միրզոյանը, 67-ամյա Մովսես Նաջարյանը, 67-ամյա Աբրահամ Ստեփանյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նշված կենտրոններ են տեղափոխվել ևս մի քանի քաղաքացիներ, սակայն նրանք հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտարարելով, որ իրենց լավ են զգում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժողներից 6-ը այս պահին գտնվում են հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/28/1078493/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 28-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացու փողոց տանող ճանապարհահատվածում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել։ Վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Օպերատիվ էին գործել փրկարարները, Երևանի 1-03 շտապօգնության խմբերը և Երևանի ճանապարհային ոստիկանները։ Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ու Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը։ Ժամանել էր նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը։ Դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, մինչև կժամանեին շտապօգնության բրիգադները։ Բժիշկները մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նշված բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վարորդը տեղում ենթարկվել էր բժշկական փորձաքննության, պարզվել էր, որ նա գտնվում էր սթափ վիճակում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 233+
233+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր