211652_close_icon
views-count3552 դիտում article-date 13:13 30-09-2017

ԱՄՆ-ն ու Հրվ. Կորեան համատեղ զորավարժություններ են անցկացրել

Միացյալ Նահանգնեն ու Հարավայի Կորեան հերթական համատեղ զորավարժություններն են անցկացրել Կորեական թերակղզում, հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան հրամանատարության հայտարարությունը։ Զորավարժանքներին նրեգրավված են եղել ամերիկյան բանակի ՀՕՊ 52-րդ գնդի 6-րդ գումարտակի ծառայողները և հարավկորեական ԶՈՒ ծառայողները։ Չի նշվում, սակայն զորավարժությունների անցկացման ժամանակը և զինվորականների թիվը։ Զորավարժություններն անց են կացվել Կորեական թերակղզում ռազմական կոնֆլիկտի սպառնալիքի ֆոնին, որի պատճառը ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև սուր տարաձայնություններն են։ Հիշեցնենք, որ Փհենյանը մի շրք միջուկային ու բալիստիկ հրթիռների փորձարկումներ է անցկացրել և սպառնում է, որ կհարվածի ԱՄՆ-ին։ Իսկ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ կբնաջնջի Հյուսիսային Կորեան, եթե վերջինս նման քայլի գնա։

Նմանատիպ նյութեր