211652_close_icon
views-count4984 դիտում article-date 12:58 30-09-2017

ԱՄՆ-ի առողջապահության նախարարը սկանդալային բացահայտումից հետո հեռացել է պաշտոնից

ԱՄՆ-ի առողջապահության նախարար Թոմ Փրայսը հեռացել է պաշտոնից այն բանից հետո, երբ հայտնի է դարձլ, որ նա սովորական կոմերցիոն չվերթների փոխարեն օգտվել է ամենաթանկարժեք մասնավոր օդանավերի սպասարկումից, հաղորդում է BBC-ն։ Միայն այդ տարվա մայիսից նախարարը 26 թռիչք է կատարել մասնավոր օդանավերով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 400 հազար ԱՄN դոլար։ Փրայսը ներողություն է խնդրել հարկատուներից և առաջարկել է փոխհատուցել իր կատարած թռիչքների համար։ Սպիտակ Տան տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նախագահ Dոնալդ Թրամփն ընդունել է Փրայսի հրաժարականը, իսկ ժամանակավորապես լիազորությունները կստանձնի Փրայսի նախկին տեղակալ Դոն Ռայթը։ Նշենք, որ ամերիկյան օրենսդրությամբ՝ կառավարության անդամները, բացառությամբ նրանց, ովքեր զբաղվում են ազգային անվտանգության հարցերով, պարտավոր են օգտվել միայն կոմերցիոն օդանավերից։

Նմանատիպ նյութեր