211652_close_icon
views-count3613 դիտում article-date 15:17 30-09-2017

Սեպտեմբերի 30-ը Թարգմանիչների միջազգային օրն է

Սեպտեմբերի 30-ին նշվում է Թարգմանիչների միջազգային օրը: Միջազգային օր սահմանելու մասին առաջարկությունն առաջին անգամ արվել է 1991թ.-ին Թարգմանիչների միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Սեպտեմբերի 30-ի ընտրությունը պատահական չի եղել: Այդ օրն է կյանքից հեռացել նշանավոր բարեգործ, թարգմանիչների հովանավոր Հերոնիմ Ստրիդոնսկին, որը 386թ.-ին լատիներեն է թարգմանել Աստվածաշունչը: Հայ թարգամնչության տեսանկյունից մեծ ներդրում ունի մեծանուն թարգմանիչ ԽՍՀՄ գրողների միության անդամ Մկրտիչ Խերանյանը: Ծնվել է 1899թ. օգոստոսի 10-ին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական, ապա Վարագա ժառանգավորաց և Հայկազյան կենտրոնական վարժարաններում։ 1915թ. գաղթել է Արևելյան Հայաստան և ընդունվել Էջնիածնի Գևորգյան ճեմարան, որն ավարտելուց հետո՝ մինչև 1950թ.-ը, հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի շրջանի և Երևանի տարբեր միջնակարգ դպրոցներում։ Գրել է «Շխոնց Միհրան», «Մոկաց Միրզա», «Շարմաշուղներ», «Երկար-երկար մի ճանապարհ» և այլ ստեղծագործություններ:

Նմանատիպ նյութեր