211652_close_icon
views-count3048 դիտում article-date 11:58 30-09-2017

Մակրոնը Իրաքի նախագահին հրավիրել է Փարիզ

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Իրաքի նախագահ Հեյդար ալ-Աբադիին հրավիրել է հոկտեմբերի 5-ին այցելել Ֆրանսիա։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մակրոնը հայտարարել է, որ այցի ընթացքում քննարկվելու են նաև Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին առնչվող հարցեր։ Գործակալության տվյալներով՝ ալ-Աբադին ընդունել է Մակրոնի հրավերքը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը կոչ էր արել Իրքի առաջնորդին քրդական հանրաքվեից հետո աջակցել երկրում միասնականությանը։

Նմանատիպ նյութեր