211652_close_icon
views-count13447 դիտում article-date 22:52 29-09-2017

Ավանդական կարատեի մարզիկները պատրաստվում են Եվրոպայի գավաթի 5-րդ առաջնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 20-22 Լեհաստանի Լուբլին քաղաքում Ավանդական կարատեի մինչև 14 տ.-ի հավաքականը կմասնակցի Եվրոպայի Գավաթի 5-րդ առաջնությանը,որին համատեղ կանցկացվի նաև Ավանդական կարատեի Եվրոպայի ակումբային բաց առաջնությունը: Այս առաջնությունը չի սահմանափակվում միայն Աշխարհի ավանդական կարատեի անդամ ֆեդերացիաների և իրենց ակումբների մասնակիցներով, այստեղ կարող են մասնակցել տարբեր ֆեդերացիաների, տարբեր ակումբներ առանց քանակային սահմանափակման: Ճիշտ է, սա լրացուցիչ դժվարություն կարող է հանդիսանալ մեր մարզիկների համար,սակայն ինիչպես նշեցին ֆեդերացիայի նախագահ` Սուրեն Մաթրոսյանը, և մինչև 14 տ.-ի հավաքականի մարզիչ` Նարեկ Իսկանդարյանը,այսպիսի բարդ և մեծ քանակությամբ մրցաշարերի շատ ենք մասնակցել և հաղթել,վստահ ենք ,որ այս մեկն էլ բացառություն չի լինի: Հավաքական թիմը համատեղ մարզվել է շուրջ 3 ամիս,որը բավական է վերջնական ուղղումների,բարձր տրամադրություն և մարտական ոգի ապահովելու համար: Մարզիկները մարզվում են ջանասիրաբար, և նույնիսկ վնասվածքներին ուշադրություն չեն դարձնում, քանի որ պարտավոր են բարձրացնել եռագույնը Եվրոպայի մրցաշարում: [b]Այս կարևոր մրցաշարում իրենց մասնակցությունը կունենան՝ [/b] Բենիկ Մինասյան- 2017 թվ.-իՀայաստանի չեմպիոն, կանաև գոտի 6-րդ կյու,մարզիչ ՝ սեսնեյ Ավետիս Սահակյան,ակումբը՝ ավանդական կարատեի Քանաքեռի մասնաճյուղ: Դավիթ Իսրաելյան- 2016, 2017 թթ.-ի Հայաստանի կրկնակի և եռակի չեմպիոն, կանաչ գոտի 6-րդ կյու,մարզիչ ՝ սենսեյ Գոռ Ավագյան, ակումբը ՝ ավանդական կարատեի Հրազդանի մասնաճյուղ: Էլեն Սարգսյան- 2017 թվ.-ի Հայաստանի չեմպիոն, նարնջագույն գոտի 7-րդ կյու,մարզիչ ՝ սենսեյ Արփի Սաֆարյան, ակումբը ՝ ավանդական կարատեի Աբովյանի մասնաճյուղ: Նարեկ Բադալյան - 2015, 2017 թթ.-ի Հայաստանի չեմպիոն,շագանակագույն գոտի 2-րդ կյու,մարզիչ՝ սենսեյ Սուրեն Մաթևոսյան,ակումբը ՝ ֆեդերացիայի գլխավոր մասնաճյուղ: Հովհաննես Հովհաննիսյան-Հայաստանի քառակի չեմպիոն, շագանակագույն գոտի 2-րդ կյու,մարզիչ ՝ սենսեյ Սուրեն Մաթևոսյան,ակումբը ՝ ֆեդերացիայի գլխավոր մասնաճյուղ: Արսեն Մխիթարյան -2017 թ.-ի Հայաստանի չեմպիոն, կապույտ գոտի 5-րդ կյու,մարզիչ՝ սենսեյ Նարեկ Իսկանդարյան, ակումբ ՝ Ավանդական կարատեի Զեյթունի մասնաճյուղ: Ռոբերտ Բուդաղյան- Հայաստանի կրկնակի չեմպիոն,2015 թվ.-ի Եվրոպայի փոխչեմպիոն,շագանակագույն գոտի 3-րդ կյու,մարզիչ` սենսեյ Սուրեն Մաթևոսյան,ակումբը ՝ ֆեդերացիայի գլխավոր մասնաճյուղ: Օլինկա Ապրեսյան - Հայաստանի բրոնզե մեդալակիր ,կապույտ գոտի 5-րդ կյու,մարզիչ` սենսեյ Սուրեն Մաթևոսյան,ակումբը ՝ ֆեդերացիայի գլխավոր մասնաճյուղ: Մարատ Հարությունյան - 2016 թվ.-ի Հայաստանի չեմպիոն,2016 թվ.-ի Եվրոպայի բրոնզե մեդալակիր,շագանակագույն գոտի 1-ին կյու,մարզիչ` սենսեյ Սուրեն Մաթևոսյան,ակումբը ՝ ֆեդերացիայի գլխավոր մասնաճյուղ: Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի մարզիչն է Նարեկ Իսկանդարյանը, որպես մրցավար կմեկնի միջազգային կարգի մրցավար Գոռ Ավագյանը, հավաքականը կգլխավորի ՝միջազգային կարգի մրցավար, սև գոտի 5-րդ դան, սենսեյ Սուրեն Մաթևոսյանը: [b]Հաջողություն մաղթենք մեր հավաքականին:[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր