7373 դիտում
23:15 29-09-2017
Ստորագրվել է հուշագիր՝ ուղղված հայ-եգիպտական ներդրումների խթանմանը
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, փոխըմբռման հուշագիր են ստորագրել ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Երկու նախարարների առաձնազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են հուշագրի կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է ճիշտ և թիրախային քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու համար: «Մենք առաջին անիվը կպտտենք առաջ շարժվելու համար»,-նշել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը:
Նախարար Կարայանն առաջարկել է համատեղ ներդրումային ծրագրեր մշակել՝ համադրելով երկու երկրների առավելությունները և արտոնյալ շուկաները:
Հանդիպման ընթացքում կարևորվել է Եգիպտոսի և Հայաստանի ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունը: Մասնավորապես եգիպտական պատվիրակության կազմում գտնվող Սուեզի ազատ տնտեսական գոտու պատասխանատուների հետ առավել մանրամասն կքննարկվի համագործակցության հեռանկարը:
Նախարար Կարայանի խոսքով՝ կարիք կա օժանդակելու երկու երկրների գործարարների համագործակցությանը հատկապես գյուղատնտեսության ոլորտում, որն էլ կհանգեցնի առևտրաշրջանառության ծավալների աճին: Սահար Նասրն առաջարկել է պարբերական փոխայցելություններ կազմակերպել գործարար շրջանակների միջև:
Կողմերն անդրադարձել են նաև լոգիստիկ ընկերությունների միջև փոխգործակցությանը:
Երկու նախարարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ մշտական կապի և երկխոսության միջոցով խթանելու Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական փոխգործակցությունը:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրնը ելույթներով ողջուրնել են հայ-եգիպտական գործարար համաժողովի մասնակիցներին:
Նմանատիպ նյութեր
7676 դիտում
15:31 30-09-2017
Ստորագրվել է հայ-եգիպտական ներդրումների խթանմանն ուղղված հուշագիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1182 դիտում
17:42 26-05-2014
«Tax free». նոր նախաձեռնություն` ուղղված բիզնեսի խթանմանը
Այս բաժնից
409 դիտում
09:22 19-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
571 դիտում
22:55 18-04-2024
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել