211652_close_icon
views-count12557 դիտում article-date 20:54 29-09-2017

Ռամոսը զգուշացրել է Պիկեին, որ խնդիրներ է ունենալու

Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է հավաքականում իր թիմակից Ժերար Պիկեի թվիթերյան գրառումը, որտեղ կոչ է արվել Իսպանիայից Կատալոնիայի անկախության հանրաքվեում խաղաղ քվեարկել: «Պիկեի գրառումը ամենալավ միջոցը չէ, եթե չես ցանկանում, որ մարդիկ քեզ չսուլեն: Որպես ավագ, ես ամեն ինչ կանեմ հավաքականում ջերմ մթնոլորտի համար: Թերևս, Պիկեն բնավ ժամանակին չէ դա գրել», ասել է Ռամոսը: Նշենք, որ երկրպագուները բազմիցս սուլել են Պիկեի հասցեին՝ Իսպանիայի հավաքականի հանդիպումների ժամանակ:

Նմանատիպ նյութեր